տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան չունի կոալիցիոն կառավարություններ ձևավորելու մշակույթ. Էրդողան

Թուրքիան չունի կոալիցիոն կառավարություններ ձևավորելու մշակույթ. Էրդողան

92
0

21

Չնայած Թուրքիայում ժողովրդավարության մեծ փորձ կա, այդուհանդերձ,  քաղաքական ուժերը կոալիցիա ձևավորելու մշակույթ չունեն, TRT հեռուստաալիքին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողաը:

Նախագահը նաև ասել է, որ Թուրքիայի պատմությունը ցույց է տալիս, որ ի տարբերություն այլ երկրների` Թուրքիայում ստեղծված կոալիցիաները դեռ լավ բանի չեն հանգեցրել:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին կայացած ընտրություններից հետո կուսակցություններին չի հաջողվել  կառավարություն ձևավորել և նոյեմբերին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: