տուն Լուրեր Թուրքիան չի մասնակցի «Ստեղծագործ Եվրոպա» նախագծին. պատճառը ցեղասպանությանը նվիրված համերգն է

Թուրքիան չի մասնակցի «Ստեղծագործ Եվրոպա» նախագծին. պատճառը ցեղասպանությանը նվիրված համերգն է

118
0

f57f2186f42463_57f2186f424a1

Ըստ թուրքական Haberturk թերթի` Թուրքիան կասեցրել է մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» նախագծին. պատճառը «Ստեղծագործ Եվրոպայի»՝ Գերմանիայի Դրեզդեն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի պատրաստած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» համերգային նախագծին ցույց տված 200 մլն եվրոյի աջակցությունն է: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

«Ստեղծագործ Եվրոպան» 1 լրդ 460 մլն եվրո բյուջե ունեցող նախագիծ է, որը աջակցում է Եվրոպայում  2014-2020 թթ. իրականացվող մշակութային ձեռնարկներին: Ծրագրին միացած երկրները, որոնց թվում էր նաև Թուրքիան, տարեկան որոշակի գումար են հատկացնում ընդհանուր բյուջե, որն էլ ծախսվում է անդամ երկրների մշակութային նախագծերն իրականացնելու համար: