տուն Լուրեր Թուրքիան չի հրաժարվի ռուսական գազից

Թուրքիան չի հրաժարվի ռուսական գազից

84
0

95524-050-3021FAE4

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալի Ռըզա Ալբոյունը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական գազից, քանի որ  էներգետիկայի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության որևէ խնդիր չկա, հաղորդում է RIA Novosti-ն:

«Պետք է գիտենալ, որ էներգետիկայի ոլորտում մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չունենք: Ռուսաստանը լավ մատակարար է մեզ համար, իսկ մենք` լավ գնորդ. գազի մոտ 60 տոկոսը ստանում ենք Ռուսաստանից: Ոչ մի դեպքում չենք պատրաստվում հրաժարվել ռուսական գազից: Եթե նույնիսկ լինեն ինչ-որ հարցեր՝ մենք անպայման կգտնենք դրանց լուծումը»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը ռուսական օդուժի կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտման համատեքստում սպառնացել էր, որ Թուրքիան կարող է հրաժարվել ռուսական գազից: