տուն Լուրեր Թուրքիան չի հաղթի քրդերի դեմ պատերազմը. ԵԽ նախագահ

Թուրքիան չի հաղթի քրդերի դեմ պատերազմը. ԵԽ նախագահ

112
0

ChOHzxdW0AAVEH6

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խիստ քննադատության է ենթարկել թուրքական իշխանությունների քաղաքականությունը, տեղեկացնում է Ռիա Նովոստին` վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները:

«Թուրքիան ժողովրդավարական քաղաքական զարգացման լավագույն ուղով չի գնացել»,- հայտարարել է Շուլցը՝ Համբուրգում լրագրողների հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ նախագահ Էրդողանի օրոք Թուրքիայում սաստկացել են լրագրողների, ընդդիմադիր  և արվեստի գործիչների հետապնդումները, իսկ քրդերի հետ հակամարտությունը նոր թափով է բռնկվել:

«Այդ հակամարտությունում Թուրքիան չի կարողանա հաղթել ռազմական ճանապարհով: Այն պետք է լուծվի խաղաղ միջոցներով»,- ասել է Շուլցը:

Միաժամանակ, Եվրախորհրդարանի ղեկավարն անհրաժեշտ է համարել Եվրամիության և Թուրքիայի համագործակցությունը միգրանտների հոսքի դեմ պայքարում: