տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան բացում է առաջին ռազմաբազան երկրի սահմաններից դուրս

Թուրքիան բացում է առաջին ռազմաբազան երկրի սահմաններից դուրս

88
0

479993-eea69a2a-4a70-11e4-8fca-1a009f6e5217

Թուրքիան նախապատրաստվում է ստեղծել առաջին ռազմաբազան երկրի սահմաններից դուրս: Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Համապատասխան որոշումն ընդունել է Թուրքիայի կառավարությունը, որը հրապարակվել է պաշտոնական` Resmi Gazete թերթում:

Ռազմական բազան կգտնվի Կատարում, ուր կտեղակայվեն Թուրքիայի ինչպես ռազմաօդային, այնպես էլ ցամաքային զորքերն ու հատուկ նշանակության խմբերը: Արտասահմանյան ռազմաբազայի բացման հիմնական նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է: