Թուրքական օդուժի 10 ինքնաթիռներ, երկրի հարավ-արևելքում, ավիահարվածներ են հասցրել Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկների ուղղությամբ, հաղորդում է NTV հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության աղբյուրները հաղորդել են, որ հարվածները եղել են Շիրնակ և Հաքքար նահանգներում, իսկ թիրախը ՔԱԿ-ի զինանոցներն են եղել:
Անցած տարվա հունիսից ՔԱԿ-ի և Թուրքիայի միջև վերսկսվեցին ռազմական գործողությունները՝ թուրքակական օդուժը բազմիցս ավիահարվածներ է հասցրել քրդական դիրքերի ուղղությամբ: