Եվրամիությունը Թուրքիային չի տրամադրի առանց վիզային ռեժիմի մուտքի հնարավորություն քանի դեռ Թուքիան չի կատարել «ճանապարհային քարտեզով» նախատեսված բոլոր իր պարտավորությունները, ասել է Եվրոպայի ներքին գործերի պատասխանատու Դիմիտրոս Ավրամոպուլոսը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ոչ մի ազատականացման մասին խոսք չի կարող լինել, մինչև չկատարվեն բոլոր պարտավորությունները»,-ասել է ը:
Նա նաև նշել է, որ Թուրքիան պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ, որպեսզի կատարի իր ստանձնած պարտավորությունները, որը նախատեսված է ապրիլին և կատարման վերջնաժամկետ է նշել 2016 թվականի հունիսի վերջը:
Ավրամոպուլոսն ասել է, որ ԵԿ-ն կատարողականի մասին հաշվետվություն կներկայացնի մայիսի 4-ին:
տուն Լուրեր Թուրքիան առանց վիզայի ռեժիմի հնարավորություն չի ստանա, մինչև չկատարի իր պարտավորությունները. Ավրամոպուլոս