տուն Լուրեր Թուրքիան առաջին պետությունն է, որ բանակցությունների մեջ է մտել «Իսլամական պետության» հետ....

Թուրքիան առաջին պետությունն է, որ բանակցությունների մեջ է մտել «Իսլամական պետության» հետ. Արաբագետ

156
0

armenian_genocide_museum_in_der_zor_syria1

Ինչպես գիտենք, օրերս ISIS գրոհայինները պայթեցրել են Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Արաբագետ Արմեն Պետրոսյանն ասում է, որ Իրաքի հյուսիսում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները տեղավորվում են «Իսլամական պետության» ու բոլոր ահաբեկչական խմբավորումների գործողությունների շրջանակում:

«Եթե Իրաքի դեմ իրականացվող հարվածները երաշխավորվում են միջազգային հանրության կողմից, ապա Սիրիայի պարագայում այդպես չէ: Շուտով բավական լուրջ ընդդիմություն կառաջանա Ռուսաստանի, Սիրիայի ու Միացյալ Նահանգների միջև: Թուրքիան առաջին պետությունն է, որ բանակցությունների մեջ է մտել «Իսլամական պետության» հետ: Մինչ այդ, ոչ մի ուրիշ պետություն չէր համագործակցում: Դրա ապացույցն է Թուրքիայում 49 թուրք դիվանագետների` աշխատանքից ազատման փաստը: Բացի այդ, խոսվում է նաև այն մասին, որ Թուրքիան ճանաչել է «Իսլամական պետությունը»»,- ասում է արաբագետը:

«Կարելի է խորհրդանշական կապ տեսնել պայթեցումից մեկ օր առաջ Մեծի Տանն Կիլիկիո Արամ 1-ին կաթողիկոսի կատարած հայտարարության, ՀՀ անկախության տոնի ու պայթյունի միջև: Այն, ինչ տեղի է ունենում հայ համայնքի դեմ, միանշանակ, միտումնավոր է»,- ասում է Արմեն Պետրոսյանը: