Թուրքիան թույլ չի տա Հայաստանին ներկայացել 1915 թվականի դեպքերը որպես Ցեղասպանություն։ Այս մասին թուրքկան TRT Haber հեռուստաալիքին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքերով՝ Թուրքիան հետևում է Հայաստանի գործողություններին այս հարցում։ Նախարարը նշել է, որ 2014 թվականին Հայաստանն ու հայկական լոբբին առավել ակտիվ էին այս ուղղությամբ։ «Սակայն սա չի նշանակում, թե Թուրքիան այս ամենն անպատասխան է թողնելու», — ասել է Չավուշօղլուն։
Նա վերահաստատել է, որ Թուրքիան պատրաստ է ստեղծել 1915 թվականի դեպքերը ուսումնասիրող հանձնաժողով։