Անհայտ ծագման ՄԻԳ-29 կործանիչն ու սիրիական հրթիռային համալիրները «շփման մեջ են մտել» երկրի սահմանը հսկող 8 թուրքական F-16 կործանիչների հետ, հայտնում է Reuters-ը:
Դրա մասին հաղորդել է Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչը: Ընդ որում` վերջինս նշել է, որ չի հաջողվել ճշտել ՄԻԳ-29-ի պատկանելությունը
Չի մասնավորեցվել նաև, թե ինչ է այս դեպքում նշանակում «շփման մեջ մտնել» արտահայտությունը: