տուն Լուրեր Թուրքիան անընդունելի է համարել Սիրիայի քրդերի հետ ՌԴ-ի համագործակցությունը

Թուրքիան անընդունելի է համարել Սիրիայի քրդերի հետ ՌԴ-ի համագործակցությունը

90
0

_78418106_78418025

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքն անդրադարձել է համացանցում հայտնված ռուս զինվորականների լուսանկարներին, որոնցում երևում է, որ ռուսների համազգեստներին ամրացված է քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) զինանշանը:

Ըստ CNNTurk լրատվական ծառայության` նախարարն անընդունելի է համարել սիրիայի քրդերի շրջանում ամենաազդեցիկ «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD-ԺՄԿ) զինուժւ հանդիսացող ԺՊՈւ-ի հետ ցանկացած համագործակցություն:

«Ցավոք, այդ պատկերները վշտացնում են Թուրքիային: ԺՊՈւ-ն ՔԲԿ-ի (PKK-Քուրդիստանի բանվորական կուսակցություն) սիրիական թևն է: Թուրքիան չի ընդունում ԺՊՈւ-ի հետ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի ցանկացած գործակցություն: Մենք շարունակելու ենք ԱՄՆ-ին և Ռուսաստանին ասել, որ ԺՊՈւ-ն ահաբեկչական կազմակերպություն է: Հույս ունենք, որ ժամ առաջ կհասկանան, որ ԺՊՈւ-ի հետ գործակցելը հավասար է օձի հետ պարկի մեջ մտնելուն: Թուրքիան շարունակելու է պաշտպանել և կյանքի կոչել իր դիրքորոշումն այդ առումով»,- ասել է Ըշըքը:

Աղբյուր` Ermenihaber.am