1984 թվականից ի վեր Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարի վրա ծախսել է 400 մլրդ դոլար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախկին նախարար Բինալի Յըլդըրըմը։ Հաղորդում է NTV հեռուստաալիքը։
Յըլդըրըմը կարծում է, որ երկիրը դրանք կարող էր ուղղել տնտեսական իրավիճակը բարելավելուն՝ միաժամանակ նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարը միշտ էլ եղել է Թուրքիայի կառավարության գործունեության հիմնական ուղղություններից մեկը։