Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին փոխանցել ռազմական նավերի շինարարության, ՌԾՈւ բազայի մոդերնիզացիայի եւ վերակազմավորման տեխնոլոգիաներ։ Այս մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել է Savunma Teknolojileri Mühendislik ve Ticaret ընկերության գլխավոր տնօրեն Դավուդ Յըլմազը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք գիտենք, թե ինչ է անհրաժեշտ Ադրբեջանի ՌԾՈւ–ին, եւ պատրաստ ենք աջակցել երկրի ռազմածովային բազայի վերակազմավորմանը։ Բացի այդ, Ադրբեջանը նոր ռազմական նավերի կարիք ունի։ STM–ը կարող է Ադրբեջանի ՌԾՈւ–ին MİLGEM նավեր մատակարարել»,– ասել է Յըլմազը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են 2.5 տարի։