Այն, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ պահին օգնել Ադրբեջանին, չի նշանակում, որ Անկարան Բաքվին պատերազմի է դրդում: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Թուրքիայի հայտարարություններն այն մասին, որ անհրաժեշտության դեպքում աջակցում է Ադրբեջանին, չի նշանակում, որ Անկարան Բաքվին պատերազմի է դրդում: Մենք, իհարկե, ցավակցում ենք եղբայրական Ադրբեջանին՝ զինվորների զոհվելու կապակցությամբ»,-ասել է նա։
Չավուշօղլուն քննադատել է իրանական լրատվամիջոցներին, որոնք գրել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է պատերազմ հրահրում Լեռնային Ղարաբաղում։ Թուրքիայի արտգործնախարարը իրանական ԶԼՄ-ներին մեղադրել է «սև քարոզչութուն» վարելու մեջ:
«Մեզ հիասթափեցնում են նման մեկնաբանությունները եղբայրական ու բարեկամական երկրի կողմից։ Դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Մենք միշտ հստակ դիրքորոշում ենք ունեցել այդ հարցում: Անկարան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը։