տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան Ադրբեջանին կմատակարարի համազարկային կրակի նոր համակարգեր

Թուրքիան Ադրբեջանին կմատակարարի համազարկային կրակի նոր համակարգեր

100
0

63582_src

Թուրքական Roketsan ընկերությունը պատրաստվում է Ադրբեջանին մատակարարել Kasırğa T-300 համազարկային կրակի հրթիռային համակարգեր։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ընկերության ղեկավար Էյուբ Քափթանին։

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի կողմից պատվիրված դիվիզիոնը կառաքվի մինչև այդ տարվա վերջ։ Այն կազմված է լինելու 4 կոմպլեքսից։ Յուրաքանչյուրի կազմում կա մոբիլ տեղափոխման 4 հարթակ, կառավարման կենտրոն, հակաօդային պաշտպանության համակարգ և մեկ ռադար։

Տեղեկացնենք, որ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է «Սմերչ» տեսակի համազարկային կրակի 18 համակարգ, որը հնարավորություն ունի թիրախը խոցել 90-150 կմ հեռավորության վրա։ Թուրքական համակարգը դա անում է ավելի մեծ հեռավորության վրա։