Թուրք զինվորականները հայտարարել են, որ ստիպված են եղել երկրի հարավ-արևելքում հրետանային հարված հասցնել քուրդ ապստամբների դիրքերին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Թուրքական կողմը պնդում է, որ քրդերը խախտել են զինադադարը՝ ականանետերով և ավտոմատներով կրակելով թուրք զինվորների վրա։ Ի պատասխան այդ գործողությունների՝ թուրքական բանակը գործի է դրել հրետանին։ Զոհերի և վիրավորների մասին ոչինչ հայտնի չէ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Թուրքիայում քրդական խնդիր այլևս գոյություն չունի»։