տուն Քաղաքական Միջազգային Թուրքերը զինել են իսլամիստներին․ ԱՄՆ փոխնախագահ

Թուրքերը զինել են իսլամիստներին․ ԱՄՆ փոխնախագահ

128
0

Joe Biden

Սիրիայում գործող ահաբեկիչները, այդ թվում՝ «Ալ-Կաիդայի» անդամները, զենք և գումար են ստացել Թուրքիայից և ԱՄՆ-ի դաշնակից երկրներից։ Հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Հարվարդի համալսարանում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը։

«Սիրիայում mեր ամենամեծ խնդիրը տարածաշրջանի մեր դաշնակիցներն էին։ Թուրքերը, ինչպես նաև սաուդացիներն ու էմիրաթցիները և ուրիշները մեր լավագույն ընկերներն էին։ Սակայն ի՞նչ էին նրանք անում։ Նրանք շատ էին կենտրոնացած Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին գահըկեց անելու հարցի վրա, և միջնորդավորված պատերազմ էին իրականացնում սուննի և շիա բնակչությունների միջև։ Նրանք հարյուր միլիոնավոր դոլարներ և տասնյակ հազարավոր տոննա զենք տվեցին բոլոր նրանց, ովքեր պատարստ էին պայքարել Ասադի դեմ», — ասել է նա։

Բայդենի խոսքերով՝ օգնություն ստացել են «Ջեբհատ Ալ-Նուսրա», «Ալ-Կաիդա» և այլ ծայրահեղական կազմակերպություններ։ «Տեսեք, թե ինչ եղավ արդյունքում», — ասել է նա։