Թուրքական Milligazete թերթն անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, ըստ որի, Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:
«Հայաստանի կողմից անակնկալ հայտարարություն. պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ» վերնագրով հրապարակման մեջ թերթը զարմանալի է համարել Նալբանդյանի այդ հայտարարությունը:
Մեջբերելով Նալբդանյանի «Թուրքիան հետ է կանգնել համաձայնությունները, պայմանավորվածությունները կատարելու պարտականությունից» դիտարկումը՝ թերթը դա անվանել է Թուրքիային ուղղված մեղադրանք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: