տուն Լուրեր Թուրքական սպեցնազի ներխուժումը ԼՂՀ՝ «մեսիջ» էր Ռուսաստանին. Վարդանով

Թուրքական սպեցնազի ներխուժումը ԼՂՀ՝ «մեսիջ» էր Ռուսաստանին. Վարդանով

151
0

Vardanov

«Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ քանի մեր «հարազատ» Ալիևն այնտեղ նախագահ է, լայնածավալ պատերազմ չի լինի, բայց չի բացառվում մի փոքր հնարավորություն ներքևից սկսվող պատերազմի, մի փոքրիկ օպերացիա, որը կծավալվի և կդառնա լայնածավալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ նշեց Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:

Բանախոսի կարծիքով՝ վերջին երեք տարիներին թշնամու ակտիվացումը պայմանավորված է մեծ թվով զենքի առկայությամբ, որը վաճառում է Ռուսաստանը.«Բացի դրանից՝ Ռուսաստանի կառավարությունը մեզ նեղն է գցել նրանով, որ ինքը Թուրքիայի հետ լարվածություն է ստեղծել իր շահերը առաջ տանելով Սիրիայում: Այդ քայլը դրդեց Թուրքիային ուժեղացնել իր ռազմական ազդեցությունն  այս ռեգիոնում: Ես իզուր չեմ ասում, որ թուրքական սպեցնազն է  ներխուժել Հայաստանի տարածք՝ ԼՂՀ հատվածում:  Թուրքերը ներխուժել են Հայաստան, որովհետև Ռուսաստանին բան են ուզում ասել»:

Վովա Վարդանովը նաև հավելեց, որ այսպիսի իրավիճակներին պատրաստ լինելու համար պետք է Հայաստանում բոլորը զբաղվեն մարտական պատրաստությունով՝ անգամ հաշմանդամություն ունեցողները.«Թուրքերը, որ գան այստեղ, չեն հարցնելու՝ դու պատերազմին մասնակից ես, թե լիբերալ ես ու գենդերային ինչ որ պաշտպան և երբեք զենք չես վերցրել, կամ էլ Եհովայի վկա ես: Ես առաջարկում եմ ռեզերվային բանակ ստեղծել, որտեղ կներգրավվեն ցանկացած Հայաստանի քաղաքացու, իսկ ով չի ներգրավվում երեք, կամ հինգ տոկոս վարկ կմուծի ի օգուտ ռեզերվային բանակի, որտեղ բոլորը՝ կին, տղամարդ, հաշմանդամություն ունեցող, երեխա, ծեր, տարվա մեջ երկու անգամ 15 օրով կմասնակցեն կուրսերի: Ոչ թե կհավաքվեն կգնան պիկնիկի, կկրակեն, այլ լարված կպարապեն: Ռեզերվային բանակ, կամ ռեզերվային բանակային կորպուս, որը մենք ի վիճակի ենք պատրաստել»: