Բանաստեղծների և արձակագիրների միջազգային «PEN» ակումբի թուրքական ներկայացուցչությունը ընդվզել է Թուրքիայում տեղի ունեցող օրինախախտումների դեմ:
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած անհաջող հեղաշրջման փորձից հետո ծայր առած լրագրողների ու մտավորականների մասսայական ձերբակալությունները «PEN» -ը որակել է որպես «սխալմունք» և «անարդարություն»:
«Այս պահին մեր երկրի համար մեծագույն անհրաժեշտությունը ոչ թե քենի ու վրեժի ետևից գնալն է, այլ արդարության, արդարադատության, խաղաղության զգուցումն ու դրանց կիրառումը», — հայտարարել է կազմակերպությունը:
Թուրքական «PEN»-ը հայտարարել է, որ իրենք կանգնած են ձերբակալված գրողների, լրագրողների և ակադեմիկոսների կողքին և կոչ է արել պահ առաջ հետ կանգնել սխալ քայլերից ու անարդարություններից և չնպաստել ավելի վատ հետևանքների առաջացմանը:
«Համոզված ենք, որ դա կարևոր է նաև՝ ժողովրդավարությանն ավելի մեծ հարված չհասցնելու տեսակետից»,- ասված է հայտարարությունում:
Կազմակերպությունը քննադատել է նաև ուսուցիչների և ակադեմիկոսների՝ աշխատանքից հեռացվելու հանգամանքը՝ բնութագրելով դա որպես «օրենքների, իրավունքի, արդարության և խղճի» ոտնահարում՝ հաղորդում է Ermenihaber.am-ը: