Թուրքական ոստիկանությունը ներխուժել է ընդդիմադիր Zaman թերթի խմբագրություն, հաղորդում է BBC-ն:
Ոստիկանությունը ներխուժել է շենք՝ շրջակայքում գտնվող ցուցարարների նկատմամբ կիրառելով արցունքաբեր գազ:
Նշվում է, որ թերթը կասկածվում է ԱՄՆ-ում բնակվող կրոնական ու քաղաքական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման հետ սերտ կապեր ունենալու մեջ:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի շարժումը ահաբեկչական են որակել: