Թուրքական ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող քուրդ զինյալների դիրքերին, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Համաձայն թուրքական կողմի պնդման` հարվածների թիրախում եղել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինապահեստները:
Նշվում է նաև, որ Թուրքիայի Մարդին նահանգում ռազմական գործողության ընթացքում PKK-ի 24 զինյալ է սպանվել: