տուն Լուրեր Թուրքական քարոզչամեքենան լուրջ ճգնաժամի մեջ է. թուրքագետ

Թուրքական քարոզչամեքենան լուրջ ճգնաժամի մեջ է. թուրքագետ

153
0

timthumb

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադարձավ նաև Ցեղասպանության hռչակագրին: Թուրքագետը կարևորեց հռչակագրի հատկապես երեք ասպեկտներըˋ  իրավական, քաղաքական և պատմական հենքերը:

«Հռչակագրում մի շարք միջազգային օրենքների է հղում արված: Դրանում տեղ են գտել նաև պատմագիտական հղումներ և դրույթներ, որոնք  մշակվել են այս տարիների ընթացքում: Հռչակագրում նկատելի է նաև հստակ քաղաքական մեսիջ, որը կոչ է անում  Թուրքիային  առերեսվել իր պատմության հետ և ընդունել իր կատարած չարիքը»,-նշեց թուրքագետը:

Վերջինս գնահատմամբˋ հռչակագրում բավականին ճիշտ է ամրագրված հայկական կողմի պահանջատիրությունը: «Ցեղասպանության հետևանքների վերացման ուղղությամբ ևս աշխատանքներ տարվել են: Յուրքանչյուր հռչակագիր ունի իր կից փաստաթղթերը: Ես վստահ եմ, որ 2015-ը ի վերջո մի իրավական թղթածրարի մշակմամբ կավարտվի, որտեղ տեղ կգտնեն մեր պահանջների մեծ մասը»:

Անդրադառնալով Թուրքիայի քարոզչությանըˋ թուրքագետը նկատեց. «Վերջին 20 տարվա հռետորաբանությունը, թուրքական քարոզչամեքենան լուրջ ճգնաժամի մեջ են: Այն իրեն ամբողջությամբ սպառել է: Էրդողանի քարոզչությունը փչացած սկավառակի նման անընդհատ կրկնվում է: Թուրքական հայտարարությունները գնալով ջղաձիգ են դառնում»։

Ինչ վերաբերում է  Ցեղասպանությանն ընդառաջ հայկական կողմի անելիքներին, ապա դրանցում բանախոսը կարևորեց հատկապես մինչև ապրիլի 24-ը Ցյուրիխյան արձանագրությունների դե յուրե վախճանի անհրաժեշտությունը:

 

Վարդուհի Ստեփանյան