Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ SOCAR Turkey Enerji-ի ղեկավար Քենան Յավուզը հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի շատ ունի «Թուրքական հոսք» գազատարի կարիքը, քան Թուրքիան։ Յավուզն այդ կերպ է մեկնաբանել «Թուրքական հոսք» գազատարի հզորությունը կրկնակի նվազեցնելու մասին ռուսական կողմի որոշումը։
Նա ընդգծել է, որ «Թուրքական հոսքը» դեռ գոյություն չունի, սակայն եթե անգամ տվյալ նախագծի իրագործումից հետո գազատարի հզորությունը նվազի կրկնակի, ապա դա մեծ սպառնալիք չէ Թուրքիայի համար։ Նախօրեին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ «Թուրքական հոսքի» հզորությունը նվազեցվում է մինչև 32 միլիարդ խորանարդ մետրի՝ պլանավորված 63 միլիարդ խորանարդ մետրի փոխարեն։