Թուրքական Öztürkler Holding ընկերությունը սկսել է ներդրումներ կատարել Հայաստանի շինարարական ոլորտում։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah օրաթերթը։
Ընկերության նախագահ Յուսուֆ Օզթյուրքը հայտնել է, որ ընկերությունը Երևանում սկսել է կառուցել բիզնես կենտրոն։ Նրա խոսքերով՝ «ներդրումների լեզուն» տնտեսական հարաբերություններում ամենահասկանալին է և ահսանելին։ «Չնայած Հայաստանը փոքր երկիր է, այնտեղ շատ գումար կա։ Ես առաջին թուրքն եմ, ով սկսել է ներդրումներ կատարել այդ երկրում», — ասել է նա։
Ըստ Օզթյուրքի՝ Հայաստանի իշխանությունները պատրաստ են փոխշահավետ պայմաններ առաջարկել ներդրումների համար։