Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Սելախատին Դեմիրտաշը բացառել է իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմելը։
Աջերի առաջնորդ Դավլեթ Բահսելին ակնարկել է, որ իր՝ Ազգային շարժման կուսակցությունը կմտնի իշխող կոալիցիա, եթե այնտեղ քրդեր չլինեն։ Նա նաեւ նշել է, որ եթե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը չհաջողվի համաձայնության գալ որեւէ կուսակցության հետ, ապա պետք է անցկացվի եւս մեկ ընտրություն։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում Էրդողանի կուսակցությունը ստացել է ձայների 40,8 տոկոսը, կամ 550 տեղերից միայն 258-ը:
Ընդդիմադիր երեք կուսակցությունները` Ժողովրդահանրապետականը, Ազգային շարժումը և Ժողովուրդների դեմոկրատիան ստացել են համապատասխանաբար ձայների 25,05, 16,36 և 13 տոկոսը: