տուն Լուրեր Թուրքական բանակը հրետակոծել է սիրիական Թել Ռըֆաթ քաղաքը

Թուրքական բանակը հրետակոծել է սիրիական Թել Ռըֆաթ քաղաքը

90
0

Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են Սիրիայի հյուսիսային Թել Ռըֆաթ քաղաքը:

Հրետանակոծության նպատակը եղել է քաղաքում տեղակայված քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG) որոշ հենակետերի ոչնչացումը: Սակայն, ըստ տեղեկությունների, Թել Ռըֆաթում բացի քրդական ուժերից (YPG) տեղակայված են նաև Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումներ:

Թուրքական կողմը YPG-ին է մեղադրում վերջին օրերին Սիրիայի Աֆրին քաղաքում իրականացված պայթյունների կազմակերպման մեջ և հաուբից հրանոթներից իրականացրած հերետանակոծությունը, թուրքական մամուլի հաղորդմամբ, պատասխան է եղել «Աֆրինում քրդական ուժերի վերջին գործողություններին»:

Նշենք, որ Թել Ռըֆաթը, որի վերահսկողության վերաբերյալ Թուրքիան և Ռուսաստանը տարբեր մոտեցումներ ունեն, գտնվում է վերջին շրջանում կրկին բոլորի ուշադրության կենտրոնում հայտնված Մանբիջ քաղաքի հարևանությամբ:

Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am