Թուրքական ավիաուղիները նախատեսում են առաջիկայում թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան: Այս մասին օրերս ասել է ընկերության գործադիր տնօրեն Իլքեր Ալջըն «Անադոլու» գործակալության հետ զրույցում:
Ինչպես «Ակօս» պարբերականն է գրում՝ Ալջըն ասել է. «Երբ բացվի երրորդ օդանավակայանը և տարողունակության խնդիր այլևս չունենանք, կարճ ժամանակահատվածում թուրքական ավիաուղիների ուղևորների թիվը կհասնի տարեկան 100 միլիոնի»,- ասել է Իլքեր Ալջըն՝ հավելելով, որ ծրագրում են նաև թռիչքներ սկսել դեպի Հայաստան, Աքաբա, Կրասնոդար, Ֆրիթաուն, Բալի: