Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել Իրաքի հյուսիսային Դուհոկում, հայտնում է Ռիա Նովոստին` հղում կատարելով Քուրդիստանի հայրենասիրական միության մեդիա կենտրոնին:
«Քուրդիստանի շրջաններում վերսկսվել են թուրքական ռազմական ինքնաթիռների ռմբակոծումները` խախտելով Իրաքյան Քուրդիստանի սահմանները: Թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Դուհոկ նահանգի Նահիլ շրջանի Սրսելի գյուղը»,- հայտնել են մեդիա կենտրոնում:
«Շարունակվող ռմբակոծության հետևանքով կորուստների չափը դեռևս հայտնի չէ, խաղաղ բնակիչները խուճապի և վախի մեջ են»,- ավելացրել են մեդիա կենտրոնում: