Թուրքական «Բեշիկթաշը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Sport-Express-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության նախաձեռնողը ստամբուլյան ակումբի գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչն է, ով Օզբիլիսի խաղին հիանալի ծանոթ է դեռ «Լոկոմոտիվը» մարզելու տարիներին:
Միաժամանակ, հայտնի է, որ թուրքական ակումբն առայժմ որևէ պաշտոնական առաջարկ չի ուղարկել «Սպարտակին», իսկ մեր ընտրանու ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից: