տուն Քաղաքական Միջազգային Թուրք-սիրիական սահմանին քրդական ուժերը հաջող մարտերն են մղել

Թուրք-սիրիական սահմանին քրդական ուժերը հաջող մարտերն են մղել

68
0

qurdՔրդական ուժերն ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի աջակցությամբ մարտեր են մղել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ սիրիա-թուրքական սահմանի մերձակայքում գտնվող Թել Աբյադ գյուղաքաղաքում և հաջողություններ գրանցել:

Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Թել Աբյադի վերահսկողությունը քրդերին կօգնի իրար կապել Սիրիայի հյուսիսում իրենց ազատագրած տարածքները: Թել Աբյադում սպանված իսլամիստների թիվը հասնում է 150-ի:

Քրդական ուժերի հաջողությունների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ 13 հազար մարդ Թել Աբյադի մերձակայքում ընթացող բախումների հետտևանքով փախուստի է դիմել դեպի Թուրքիա: Լուրեր են շրջանառվում, որ ԻՊ-ի ահաբեկիչները մարդկանց արգելում են անցնել թուրքական սահմանը: