Թուրքիայում 24-ամյա լրագրող Հիլալ Քալաֆաթին թվիթերյան գրառման համար դատապարտել են 28-ամսյա ազատազրկման, հաղորդում է Hurriyet-ը:
Դատարանի կարծիքով` լրագրողի գրառումը վիրավորանք է պարունակել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: 2015 թվականի մարտին հրապարակած հոդվածում լրագրողը քննադատել էր երկրի նախագահի և իշխող կուսակցության վարած քաղաքականությունը:
Նշվում է, որ լրագրողը դատարանում ապաշխարել է, ինչից հետո դատարանը հինգ տարով հետաձգել է պատժի կիրառումը: