Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգում քուրդ զինյալների իրականացրած գործողության հետևանքով 3 թուրք ոստիկաններ են սպանվել։
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Մարդին նահանգի Ղըզըլթեփեի շրջանում քուրդ զինյալների կողմից ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքերը հեռակառավարման միջոցով պայթեցվել են, երբ այդ հատվածով անցել է ոստիկանության մեքենան։
Պայթյունի հետևանքով սպանվել է 3 ոստիկան: