Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում հայտնված տեսահոլովակը, որում Survivor հեռուստանախագծի հաղթող, հայտնի բռնցքամարտիկ Աթաքան Արսլանը հայհոյում է թուրք ժողովրդին. գրում է Ermenihaber-ը:
Տեսահոլովակում չեմպիոնական գոտին կրող Արսլանը «Թուրք ժողովրդին ի՞նչ ուղերձ կհղեք» հարցին ի պատասխան` հայհոյել է իր ազգակիցներին:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` բարձրացած աղմուկից հետո Արսլանը սոցցանցերում կատարած գրառմամբ` կտրականապես հերքել է այն փաստը, թե հայհոյանքն ուղղված է թուրք ժողովրդին: Նա նշել է, որ կրած ականջակալների պատճառով սխալ է հասկացել հարցը ու իր ժողովրդին հայհոյելու նպատակ չի ունեցել: