տուն Լուրեր Թուրք գրող Նազըմ Հիքմեթն իրեն հանդիպած ամեն հայից ներողություն էր խնդրում

Թուրք գրող Նազըմ Հիքմեթն իրեն հանդիպած ամեն հայից ներողություն էր խնդրում

90
0

թուրքիա

20-րդ դարի հայտնի թուրք գրող և բանաստեղծ Նազըմ Հիքմեթի խորթ դուստրը պատմել է գրողի անձնական կյանքի, նախասիրությունների և սովորությունների մասին:  Հիքմեթի վերջին կնոջ՝ ռուս Վերա Տուլյակովայի առաջին ամուսնությունից ծնված դուստրը՝ Աննա Ստեփանովան խոսել է նաև հայերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հիքմեթի վերաբերմունքի մասին:

Թուրք գրողի խորթ դուստրը պատմել է, որ Հիքմեթը շատ կնամեծար էր, նա մեծ հարգանքով էր վերաբերվում յուրաքանչյուր կնոջ: Մի անգամ տրամվայում համբուրել էր ուղեկցորդուհու ձեռքը, ինչից հուզված ուղեկցորդուհին լաց էր եղել, քանի որ ոչ ոք մինչ այդ նրա ձեռքը երբեք չէր համբուրել:

«Նա կոմունիստ էր, աթեիստ և հեղաշրջման կոչեր էր անում: Ի դեպ, Նազըմ Հիքմեթն Օրհան Փամուքից դեռ շատ առաջ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա այստեղ իր հանդիպած յուրաքանչյուր հայից ջանում էր դրա համար ներողություն խնդրել, իրեն մեղավոր էր զգում»:

Ստեփանովան, սակայն, նշել է նաև, որ Հիքմեթը, միևնույն ժամանակ, Աթաթուրքի և նրա ժամանակաշրջանի երկրպագուն էր, տարված էր այդ շրջանում երկրում կատարված փոփոխություններով՝ հաղորդում է Ermenihaber.am-ը: