տուն Լուրեր Թուրք-ադրբեջանական զորավարժություններ Բաքվում

Թուրք-ադրբեջանական զորավարժություններ Բաքվում

130
0

rsz_azeri_tos-1_parade_in_baku_2013Բաքվում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են ընթանում։

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, վկայակոչելով երկրի ՊՆ-ին, մայիսի 12-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված ռազմական համաձայնագրի համաձայն՝ Բաքվում եւ Նախիջեւանում համատեղ ռազմավարական զորավարժություններ են ընթանում երկու երկրների ԶՈւ տարբեր տեսակների մասնակցությամբ։

Զորավարժություններին մասնակցել են մոտ 1000 մարդ, 80 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 60 հրետանային սարքավորում եւ ականանետ, ՌՕՈւ 12 ռազմական եւ ուղեւորատար ուղղաթիռ, ինչպես նաեւ ՀՕՊ զենիթահրթիռային ստորաբաժանումներ։