տուն Քաղաքական Միջազգային Թունիսում ուղեւորատար գնացքի եւ բեռնատարի բախումից 17 մարդ է զոհվել

Թունիսում ուղեւորատար գնացքի եւ բեռնատարի բախումից 17 մարդ է զոհվել

73
0

fas

Թունիսի Էլ Ֆահս քաղաքում ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատարի հետ։ Վթարից զոհվել է 17 մարդ։ Եվս 70 մարդ վիրավորվել է, հայտնում է Reuters-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Թունիսի մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա։ Նախնական վարկածի համաձայն՝ բեռնատարը փորձել է անցնել կարմիր լույսի տակով եւ բախվել է գնացքին։

Զոհերի մեծ մասը գնացքի ուղեւորներն են եղել։