Թունիսում երեկ կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է քաղաքական դաշտի վետերան, 88-ամյա Բեջի Քայիդ Աս-Սեբսին։ Ըստ Exit-poll-ի արդյունքի՝ Աս-Սեբսին ստացել է ընտրողների ձայների 53,8%-ը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նրա մրցակից՝ 2011 թվականից Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկին հավաքել է ձայների 46,2%-ը։ Առաջին անգամ է, երբ ազատ ընտրությունների միջոցով Թունիսն ընտրում է նախագահ։ Աս-Սեբսին հաղթել էր նաև առաջին տուրում, սակայն չէր հավաքել անհրաժեշտ ձայների քանակը։