Թունիսի ոստիկանությունն «Իսլամական պետության» անդամների հավաքագրմամբ զբաղվող 3 խումբ է վնասազերծել, հայտնում է Reuters-ը:
Ազգային պահակախմբի հակաահաբեկչական բաժնի ներկայացուցչի խոսքով` հավաքագրողները երիտասարդներին ուղարկում էին Լիբիա` «Իսլամական պետության» օգտին պատերազմելու:
Օրերս երկրի ղեկավարությունը չեղյալ էր հայտարարել Սուս քաղաքում իրականացված ահաբեկչությունից հետո հայտարարված արտակարգ իրավիճակը: