տուն Քաղաքական Միջազգային Թունիսում երկու ամսով երկարաձգվել է արտակարգ իրավիճակը

Թունիսում երկու ամսով երկարաձգվել է արտակարգ իրավիճակը

11
0

Parliament_buildings_in_TunisiaԹունիսի ղեկավարությունը հուլիսի 31-ին հայտարարել է, որ կայացրել է արտակարգ դրությունը երկու ամսով երկարաձգելու որոշում:

Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այն ուժի մեջ կմտնի օգոստոսի 3-ից: Որոշումն ընդունվել է կառավարության ու խորհր դարանի նախագահների հետ քննարկումից հետո:

Նման որոշումը կապված է հունիսի 26-ին Թունիսում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի հետևանքով 39 մարդ էր զոհվել: Ահաբեկիչները հարձակվել էին Սուս ծովափնյա քաղաքում հագստացող զբոսաշրջիկների վրա: Ահաբեկչության պատասխատավությունն ստանձնել էր «Իսլամական պետությունը»: Հուլիսի 4-ից երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել: