տուն Լուրեր Թթուջուրի ուղղությամբ ամբողջ գիշեր կրակել են. գյուղապետ

Թթուջուրի ուղղությամբ ամբողջ գիշեր կրակել են. գյուղապետ

138
0

gyux

Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ այս գիշեր հակառակորդը կրակել է ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես 120 մմ ականանետից և СПГ-9 տեսակի զենքից գնդակոծվել են Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը:

Թթուջուրի գյուղապետ Վիգեն Սահակյանի փոխանցմամբ՝ 15-20 րոպե դադարներով հակառակորդն ամբողջ գիշեր կրակել է գյուղի ուղղությամբ:

«Ամբողջ գիշեր եղել ա կրակոցներ, դադարներով, բայց ամբողջ գիշեր հնչել են կրակոցներ»,- մեզ հետ զրույցում ասաց Թթուջուրի գյուղապետը:

Նրա խոսքով՝ ո՛չ նյութական, ո՛չ մարդկային վնասներ չեն կրել, բնակիչներն էլ  զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով:

«Մարդիկ խուճապի չեն մատնվում, մենք սովոր ենք էլի կրակի տակ ապրելուն»,- հավելեց Վիգեն Սահակյանը: