Ավստրալիայի տասնամյա բնակչուհին ամերիկյան բլրակներով սահելիս խուսափել է լուրջ վնասվածքներից, հաղորդում է Stuff.-ը: «Ծանոթության» պահը հայտնվել է տեսանյութում:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Քվինսլենդում՝ Warner Bros Movie World զվարճանքների զբոսայգում: Փեյջ Օրմիսթոնը քեռու հետ զբաղեցրել էր վագոնիկների շարժակազմի առաջին տեղերը, սակայն երբ ատրակցիոնը մինչև 110 կմ/ժ արագություն է հավաքել, աղջկա վրա մխրճվում է իբիսը՝ արագիլակերպների դասի համեմատաբար խոշոր թռչունը:
«Ես վախեցած էի, չգիտեի՝ ինչ անել, որովհետև գամված էի նստարանին»,- հետո խոստովանել է Փեյջը:
Ի հիշատակ միջադեպից՝ մնացել են միայն տեսանյութը և փոքր ճանկռվածք ուսին, ինչը կարելի է մեծ բարեբախտություն համարել, քանի որ թռչունի երկար կտուցը կարող էր լուրջ խեղում առաջացնել:
Թռչունի վիճակի մասին ոչինչ չի հաղորդվել:
Զբոսայգու ներկայացուցիչների խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ թռչունը «միջամտել» է ատրակցիոնի աշխատանքին: