տուն Լուրեր Թրամփն ու Քլինթոնը՝ ԱՄՆ նախագահական ընտրարշավի առաջատարներ

Թրամփն ու Քլինթոնը՝ ԱՄՆ նախագահական ընտրարշավի առաջատարներ

100
0

1382776991

ԱՄՆ նախագահի թեկնածուներ միլիարդատեր հանրապետական Դոնալդ Թրամփը և ԱՄՆ նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը շարունակում են  ընտրարշավի առաջատարները լինել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անցկացված հարցման արդյունքներին:

Ըստ այդմ՝ հանրապետականների 42%-ը աջակցում է Թրամփին, 32%-ը՝ Թեդ Քրուզին և 20%-ը՝ Ջոն Քասիչին: Հիլարի Քլինթոնին աջակցում է դեմոկրատների 53%-ը, իսկ Բեռնի Սանդերսին՝ 43%-ը: Հարցմանը մասնակցել են 626 հանրապետականներ և 668 դեմոկրատներ:

Դեմոկրատական կուսակցության նախընտրական համագումարը նախատեսվում է անցկացնել Ֆիլադելֆիայում, հուլիսի 25-28-ը, իսկ Հանրապետական կուսակցության համագումարը տեղի կունենա հուլիսի 18-21-ը: Այդ միջոցառումներից հետո կուսակցությունները կորոշեն նախագահական ընտրություններում իրենց պաշտոնական թեկնածուներին: