տուն Քաղաքական Միջազգային Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց կունենան

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց կունենան

69
0

erdogan_la_trumpՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 7-ին հեռախոսազրույց կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

ԱՄՆ նախագահի պաշտոնավարումը ստանձնելուց հետո սա կլինի կողմերի միջև առաջին հեռախոսազրույցը: Ակնկալվում է, որ ի թիվ այլ հարցերի կքննարկվի նաև չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը: