տուն Լուրեր Թրամփն իր օգնականներին արգելել է խոսել Քլինթոնի առողջական վիճակի մասին

Թրամփն իր օգնականներին արգելել է խոսել Քլինթոնի առողջական վիճակի մասին

100
0

թրամփ

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը և իր օգնականները միտումնավոր  խուսափում են իր մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնի առողջական վիճակի վատթարացումը մեկնաբանելուց` այս մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության աղբյուրների համաձայն` միլիարդատերի ընտրական շտաբում Թրամփը  իր օգնականներին հանձնարարել է դեռևս ոչ մի հայտարարություն չանել նախկին պետքարտուղարի հիվանդության առնչությամբ, ինչպես նաև այդ մասին որևէ հայտարարություն չհրապարակել սոցցանցերում: Ինչպես նշում է CNN-ը, հանրապետականի ներկայացուցիչները մտադրված են հրապարակայնորեն Քլինթոնին «շուտափույթ ապաքինում մաղթել» և «հարգալից վերաբերմունք դրսևորել» տեղի ունեցածի վերաբերյալ: