Դոնալդ Թրամփը, ով Հանրապետական կուսակցության թեկնածուներից ամենամեծ շանսերն ունի այդ կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, հայտարարել է, որ իր երկու կուսակիցները պետք է լքեն ընտրապայքարը քանի որ ոչ Թեդ Քրուզը, ոչ էլ Ջոն Կասիչ մաթեմաթիկորեն հնարավորություն չունեն փրայմերիզի փուլից հաղթող դուրս գալու: Այս մասին նա գրել է իր թվի Twitter-ի միկրոբլոգում: