ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբը քննադատել է նախկին նահանգապետ Հովարդ Դինհին, ով հայտարարել էր, թե Թրափը թմրանյութ է օգտագործել Հիլարի Քլինթոնի հետ բանավեճից առաջ. այս մասին գրում է ամերիկյան Hill թերթը:
Նախկին նահանգապետը, մեկնաբանելով երկուշաբթի տեղի ունեցած ԱՄՆ նախագահի թեկնածուների միջև բանավեճը, իր հայտարարությունը գրառել է Twitter-ի անձնական էջում:
«Ես չեմ պնդում, որ Թրամփը թմրանյութ է օգտագործում, այլ առաջարկում եմ մտածել այդ մասին»,- գրված է Դինհիի գրառման մեջ: