Կալիֆոռնիայի նահանգի բնակիչները կոչ են անում քվեարկություն կազմակերպել և դուրս գալ Միացյալ Նահանգների կազմից. հայտնում է USA Today-ը:
Նման հայտարարություններն արվել են ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
Twitter-ում լայն տարածում է ձեռք բերում #Calexit հեշթեգը: Սոցկայքում օգտատերերը գրառումներ են կատարում, որոնց միջոցով կոչ են անում նահանգի բնակիչներին, որ ժամանակն է՝ Կալիֆոռնիան պետություն դառնա և դուրս գա Նահանգների կազմից: