տուն Լուրեր Թրամփի երդմնակալության օրը ձերբակալված ցուցարարների մեծ մասին մեղադրանք կներկայացվի

Թրամփի երդմնակալության օրը ձերբակալված ցուցարարների մեծ մասին մեղադրանք կներկայացվի

71
0

Tramp

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը ձերբակալված ցուցարարների մեծ մասին մեղադրանք կներկայացվի զանգվածային անկարգությունների մասնակցելու համար, ինչը քրեական հանցագործություն է:

Այս մասին ասել են ԱՄՆ դատախազի գրասենյակից, փոխանցում է News.am-ը:

Նախնական հաշվարկներով՝ ձերբակալվել է մոտ 230 մարդ, նրանք բոլորն առանց գրավի ազատ են արձակվել եւ պարտավորվել փետրվարին դատարան ներկայանալ: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար կարող է մինչեւ 10 տարվա ազատազրկում սպառնալ եւ մինչեւ 250 հազար դոլարի տուգանք:

Ձերբակալվածների գործով մեկ դատական նիստ արդեն կայացել է հունվարի 21-ին: Գերագույն դատարանում քննվում է 10 մարդու գործ: