ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Թոմաս Բոսերտին նշանակել է անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերով իր խորհրդական, փոխանցում է Reuters–ը։
Մինչ այդ՝ նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմում, Բոսերտը զբաղեցնում էր ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի պաշտոնը։